понедельник, 25 ноября 2013 г.

Վանիկ Հովակիմյան (Անանուն) ......կյանքը ստեղծագործություն է ,որտեղ դու ինքդել չգիտես ,թե ինչ ես ստեղծելու.........



Ին՞չ կցանկանայիր երբևէ փոխել իրականության մեջ:

Իրականությունը գեղեցիկ է ,որքանել որ նա մեկ-մեկ տհաճ լինի ,միևնույն է դա ճշմարտություն է ,հենց իրականություն...
պետք է ընդունել այն ինչ կա ,պետք չէ կուրանալ ,գուցե սուտը քաղցր է դառը իրականությունից ,բայց պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ..
Զբաղվել ինքնախաբեությամբ ,զբաղվում ես նաև ինքնասպանությամբ:

Երազանքնները օգնու՞մ են մարդկանց:

Երբեմն այո ,նրանք թույլ են տալիս ստեղծել ,ձգտել ,գուցե հաճախ չենք հասնում մեր երազանքներին ,բայց հասնում են մեր ստեղծածին ,մեր ձգտածին ...
Գեղեցիկ է իրոք երբ երազում ես ,երազելը անգամ թեթևացնում է ծանրացած հոգիդ....
Բայց չեմ կարող չասել ,որ երբեմն երազանքնները մեզ ստիպում են դադարել ապրել իրականությունը;
Երազել ,բայց ինչպես ցանկացած պարագայում ,չափավոր երազել :

Ին՞չ ետ կբերեիր անցյալից երևէ:

Գիտեք երբեք  ,մարդիկ երբեք չեն հեռանում անցյալից ,անցյալը մի անձնագիր է ,որ հաճախ պետք է գալիս....
Ես երբևէ ոչինչ հետ չէի բերի ,ինչ եղել է արդեն եղել ,անցել ու գնացել  է,այն գեղեցիկ էր անցյալում ,այն գուցե գեղեցիկ չլինի հիմա:
իրոք այն ինչ լինում է կյանքում ,լինում է այն ժամանակ երբ որ պետք է ,անցյալը գեղեցիկ է այնպես ինչպես կա ,պետք է այն թողնել այնպես ինչպես կա.....
Այն գեղեցիկ էր ,ու այն տեղի է ունեցել այն պահին ,երբ որ պետք էր:

Արդյոք դու համարու՞մ ես ,որ դու ճիշտ ես ապրում .....

Ոչ ոք իրավունք չունի վստահ լինել ,որ ինքը ճիշտ է ապրում ,անսխալ :
Ոչ ոք իրավունք չունի ...
ես ապրում եմ սովորելով,սովորելով յուրաքանչյուր պահից ,ժամից ու վայրկյանից:
Ես չեմ ընկճվում երբ սխալվում եմ ,ավելին սխալվելուց հետո երկար մտածում եմ ու շատ բան հասկանում ,ես չեմ կարող բացարձակապես ճիշտ ապրել,իդեալական մարդիկ չկան ,ես ձգտում եմ ոչ թե սխալ չգորել ,այլ նույն սխալը չկրկնել ,երկրորդ անգամ արդեն ընտրություն է ,ես ձգտում եմ ընտրել այն ինչ ինձ հարամար է ,ինձ պետք է ...
ոչ ոք չի կարող ասել ,որնե  ճիշտ ,և որնե սխալ :
Վերջում է միայն պարզվում ,ինչը ինչի համար էր:


Արդյո՞ք բավարված ես կյանքից ...

Ոչ ,ու էլի ոչ ,կյանքը անսահման է ,անսահման մի տարունակություն ,ես բավարված չեմ ,ես բավարաված կլինեմ այն ժամանակ ,երբ իրոք հասկանամ ,որ իմ կյանքը արդեն սպառվել է ,որ այլևս ոչինչ անելու և գտնելու ժամանակը արդեն սպառվել է ,իսկ դեռ շատ կա ,ահագին շատ հասնել միջև վերջ.......
Սիրում եմ սակայն անսահման կյանքը վայելել :)

Դու քեզ համարու՞մ ես գրող:

Ոչ ,դրան հասնելու համար շատ կա ,ես ինքս ինձ չեմ համարում գրող ,ես կլինեմ գրող այն ժամանակ ,երբ ինքս հասկանամ ,որ իրոք գրող եմ ....
չափից դուրս շուտ է ,գրող լիենլու համար ......
ես պարզապես հասկացել եմ ,որ կարող եմ օգնել մարդկանց ,կարեկցել ,հասկանալ ,գուցե դա ավելի մեծ պատիվ է ,քան գրող լինելը :
ես զգում եմ օրեցոր, որ մարդկանց պետք եմ ,որ նրանք երբեմն ապրում են իմ բառերով ու մտքերով,բայց դա դեռ չի նշնակում ,որ ես վերջ արդեն գրող եմ .....
Ինձ համարում են գրող ,բայց ես ինքս ինձ չեմ համարում գրող...
Պարզապես երբեմն խոսում եմ այն մասին ,ինչը զգում են մարդիկ ,բայց չեմ կարողանում բացատրել բառերով:

Ո՞վ է գրողը

նա ,ով ապրեցնում է ,նա ով ստիպում է հոգով ու մարմնով զգալ ,նա ով ստեղծում է հոգի ,սիրտ ու շունչ,նա ով ստեղծում եմ մարմին ,որի մեջ դնում է զգացմունքններ ,որի մեջ դնում է կյանք ,սեր ,շունչ ,նա ով ստեղծում է մի կերպար,որով մարդկանց ստիպում է ապրել...

Գեղեցիկ պատասխան է ր: 
Ին՞չ եք կարծում այսօր կա գրող ,հայ հասարակության մեջ

ես չեմ հետևում անկեղծ ,ինձ համար չկա այն շնչավոր էակը ,որով կարելի  ապրել ,անկեղծ չեմ հետևում ,գուցե կան ,բայց անհայտ ,ավելի լավ  քան գրող կոչվողնները ..
չեմ սիրում քննարկել այն հարցերը .,որոնցիցի ես տեղեկացված չեմ :)

Որ՞ն է քո կարգախոսը ,ք՞ո յուրահատուկ կյանքի գրավականը

լինել մարդ,մնալ մարդ,ինչել որ լինի ,որտեղ որ լինես ,մնալ մարդ ,անկախ իրավիճակից :
Ես ձգտում եմ այդպիսին լինել ,և իրոք դա մեծ հաճույք է ,դա մեծ ինքնաբավարում է ,երբ մնում ես այն ինչ կաս,ուր էլ որ լինես ,ինչել որ լինի :) ու կարևորը, որ ոչ մի իրավիճակ քեզ չի կարողանում փոխվել ,և դու մնում ես այնպիսին ,ինչպիսին կաս.....

Շատերի համար դու առեղծված ես ,ԱՆԱՆՈՒՆ ,ինչպես քո կեղծանունը ,դու շատ անհասկանալի ես ,բայց միևնույն է գրվաում ես շատերին :
երբև՞է կմտածեիր ,որ մի օր կդարնաս շատերի օրվա մի մասնիկը ,որ կդարնաս բլոգոլորտի հայտնի երիտասարդններից մեկը ,ով կարողնաում փոխել ինչ որ բան ....

Երբեք չէի մտածի ,բայց ինչպես առաջ ,հիմաել հասկացա ,որ կարող ես այսօր լինել ուրիշը,իսկ վաղը լռիվ այլ մեկը .....
Կյանքը անկանխատեսելի է ,այն քեզ ստիպում է փոխվել ,վայրկյան առ վայրկյան :
Երբևէ չէի մտածի ,բայց իրոք անչափ երջանիկ եմ ,ես կարողանում եմ ,ես իրոք կարողանում եմ ,անել այն ,ինչը կարողանում եմ անել .....դա մեծ երջանկություն է :

Ինչո՞ւ ես տխուր 
Մեկ պատասխան ` Տխուր մարդիկ չկան ,կան մարդիկ ,ովքեր ավելի են հասկանում ու զգում ,քան մնացածնները :) Շնորհակալություն .........

 Վանիկ Հովակիմյան (Անանուն)

0 коммент.:

Отправить комментарий