понедельник, 25 ноября 2013 г.

Վանիկ Հովակիմյան (Անանուն) ......կյանքը ստեղծագործություն է ,որտեղ դու ինքդել չգիտես ,թե ինչ ես ստեղծելու.........



Ին՞չ կցանկանայիր երբևէ փոխել իրականության մեջ:

Իրականությունը գեղեցիկ է ,որքանել որ նա մեկ-մեկ տհաճ լինի ,միևնույն է դա ճշմարտություն է ,հենց իրականություն...
պետք է ընդունել այն ինչ կա ,պետք չէ կուրանալ ,գուցե սուտը քաղցր է դառը իրականությունից ,բայց պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ..
Զբաղվել ինքնախաբեությամբ ,զբաղվում ես նաև ինքնասպանությամբ:

Երազանքնները օգնու՞մ են մարդկանց:

Երբեմն այո ,նրանք թույլ են տալիս ստեղծել ,ձգտել ,գուցե հաճախ չենք հասնում մեր երազանքներին ,բայց հասնում են մեր ստեղծածին ,մեր ձգտածին ...
Գեղեցիկ է իրոք երբ երազում ես ,երազելը անգամ թեթևացնում է ծանրացած հոգիդ....
Բայց չեմ կարող չասել ,որ երբեմն երազանքնները մեզ ստիպում են դադարել ապրել իրականությունը;
Երազել ,բայց ինչպես ցանկացած պարագայում ,չափավոր երազել :

Ին՞չ ետ կբերեիր անցյալից երևէ:

Գիտեք երբեք  ,մարդիկ երբեք չեն հեռանում անցյալից ,անցյալը մի անձնագիր է ,որ հաճախ պետք է գալիս....
Ես երբևէ ոչինչ հետ չէի բերի ,ինչ եղել է արդեն եղել ,անցել ու գնացել  է,այն գեղեցիկ էր անցյալում ,այն գուցե գեղեցիկ չլինի հիմա:
իրոք այն ինչ լինում է կյանքում ,լինում է այն ժամանակ երբ որ պետք է ,անցյալը գեղեցիկ է այնպես ինչպես կա ,պետք է այն թողնել այնպես ինչպես կա.....
Այն գեղեցիկ էր ,ու այն տեղի է ունեցել այն պահին ,երբ որ պետք էր:

Արդյոք դու համարու՞մ ես ,որ դու ճիշտ ես ապրում .....

Ոչ ոք իրավունք չունի վստահ լինել ,որ ինքը ճիշտ է ապրում ,անսխալ :
Ոչ ոք իրավունք չունի ...
ես ապրում եմ սովորելով,սովորելով յուրաքանչյուր պահից ,ժամից ու վայրկյանից:
Ես չեմ ընկճվում երբ սխալվում եմ ,ավելին սխալվելուց հետո երկար մտածում եմ ու շատ բան հասկանում ,ես չեմ կարող բացարձակապես ճիշտ ապրել,իդեալական մարդիկ չկան ,ես ձգտում եմ ոչ թե սխալ չգորել ,այլ նույն սխալը չկրկնել ,երկրորդ անգամ արդեն ընտրություն է ,ես ձգտում եմ ընտրել այն ինչ ինձ հարամար է ,ինձ պետք է ...
ոչ ոք չի կարող ասել ,որնե  ճիշտ ,և որնե սխալ :
Վերջում է միայն պարզվում ,ինչը ինչի համար էր:


Արդյո՞ք բավարված ես կյանքից ...

Ոչ ,ու էլի ոչ ,կյանքը անսահման է ,անսահման մի տարունակություն ,ես բավարված չեմ ,ես բավարաված կլինեմ այն ժամանակ ,երբ իրոք հասկանամ ,որ իմ կյանքը արդեն սպառվել է ,որ այլևս ոչինչ անելու և գտնելու ժամանակը արդեն սպառվել է ,իսկ դեռ շատ կա ,ահագին շատ հասնել միջև վերջ.......
Սիրում եմ սակայն անսահման կյանքը վայելել :)

Դու քեզ համարու՞մ ես գրող:

Ոչ ,դրան հասնելու համար շատ կա ,ես ինքս ինձ չեմ համարում գրող ,ես կլինեմ գրող այն ժամանակ ,երբ ինքս հասկանամ ,որ իրոք գրող եմ ....
չափից դուրս շուտ է ,գրող լիենլու համար ......
ես պարզապես հասկացել եմ ,որ կարող եմ օգնել մարդկանց ,կարեկցել ,հասկանալ ,գուցե դա ավելի մեծ պատիվ է ,քան գրող լինելը :
ես զգում եմ օրեցոր, որ մարդկանց պետք եմ ,որ նրանք երբեմն ապրում են իմ բառերով ու մտքերով,բայց դա դեռ չի նշնակում ,որ ես վերջ արդեն գրող եմ .....
Ինձ համարում են գրող ,բայց ես ինքս ինձ չեմ համարում գրող...
Պարզապես երբեմն խոսում եմ այն մասին ,ինչը զգում են մարդիկ ,բայց չեմ կարողանում բացատրել բառերով:

Ո՞վ է գրողը

նա ,ով ապրեցնում է ,նա ով ստիպում է հոգով ու մարմնով զգալ ,նա ով ստեղծում է հոգի ,սիրտ ու շունչ,նա ով ստեղծում եմ մարմին ,որի մեջ դնում է զգացմունքններ ,որի մեջ դնում է կյանք ,սեր ,շունչ ,նա ով ստեղծում է մի կերպար,որով մարդկանց ստիպում է ապրել...

Գեղեցիկ պատասխան է ր: 
Ին՞չ եք կարծում այսօր կա գրող ,հայ հասարակության մեջ

ես չեմ հետևում անկեղծ ,ինձ համար չկա այն շնչավոր էակը ,որով կարելի  ապրել ,անկեղծ չեմ հետևում ,գուցե կան ,բայց անհայտ ,ավելի լավ  քան գրող կոչվողնները ..
չեմ սիրում քննարկել այն հարցերը .,որոնցիցի ես տեղեկացված չեմ :)

Որ՞ն է քո կարգախոսը ,ք՞ո յուրահատուկ կյանքի գրավականը

լինել մարդ,մնալ մարդ,ինչել որ լինի ,որտեղ որ լինես ,մնալ մարդ ,անկախ իրավիճակից :
Ես ձգտում եմ այդպիսին լինել ,և իրոք դա մեծ հաճույք է ,դա մեծ ինքնաբավարում է ,երբ մնում ես այն ինչ կաս,ուր էլ որ լինես ,ինչել որ լինի :) ու կարևորը, որ ոչ մի իրավիճակ քեզ չի կարողանում փոխվել ,և դու մնում ես այնպիսին ,ինչպիսին կաս.....

Շատերի համար դու առեղծված ես ,ԱՆԱՆՈՒՆ ,ինչպես քո կեղծանունը ,դու շատ անհասկանալի ես ,բայց միևնույն է գրվաում ես շատերին :
երբև՞է կմտածեիր ,որ մի օր կդարնաս շատերի օրվա մի մասնիկը ,որ կդարնաս բլոգոլորտի հայտնի երիտասարդններից մեկը ,ով կարողնաում փոխել ինչ որ բան ....

Երբեք չէի մտածի ,բայց ինչպես առաջ ,հիմաել հասկացա ,որ կարող ես այսօր լինել ուրիշը,իսկ վաղը լռիվ այլ մեկը .....
Կյանքը անկանխատեսելի է ,այն քեզ ստիպում է փոխվել ,վայրկյան առ վայրկյան :
Երբևէ չէի մտածի ,բայց իրոք անչափ երջանիկ եմ ,ես կարողանում եմ ,ես իրոք կարողանում եմ ,անել այն ,ինչը կարողանում եմ անել .....դա մեծ երջանկություն է :

Ինչո՞ւ ես տխուր 
Մեկ պատասխան ` Տխուր մարդիկ չկան ,կան մարդիկ ,ովքեր ավելի են հասկանում ու զգում ,քան մնացածնները :) Շնորհակալություն .........

 Վանիկ Հովակիմյան (Անանուն)

пятница, 22 ноября 2013 г.

Սյունե Սևադա ''Ամեն ինչ ոչնչի մասին՛՛ բլոգը դարձավ երեք տարեկան:



''Ամեն ինչ ոչնչի մասին՛՛ բլոգը դարձավ երեք տարեկան: Երեք տարի առաջ՝ 15 տարեկանում, տասներկուսն անց գրեցի առաջին գրառումս ու նույնիսկ գաղափար չունեի, որ որոշ ժամանակ անց հայտնի բլոգեր եմ դառնալու: Ինձ ամենասկզբում բլոգոսֆերան ընդունեց, ինչ մեղքս թաքցնեմ, շատ վատ, բացասական: Հիշում եմ՝ ինչքան եմ լացել, ինչքան եմ նեղվել ու մտածել, որ բանի պետք չեմ,քանի անգամ են ինձ փորձել մաքրել բլոգոսֆերայից՝ հասկացնելով, որ ես տեղ չունեմ էդ տարածքում, քանի անգամ եմ փորձել ամեն ինչ գրողի ծոցն ուղարկեմ, բայց ձեռքերս ամուր սեղմել եմ, գրել եմ, անընդհատ աշխատել եմ ձեռագրիս վրա, կարդացել եմ: Ապշում եմ, որ դիմացել եմ էդքանին, որ կարողացել եմ իմ տեղը ստեղծել ու չտրվել գայթակղությանը՝ չդառնալ աղբ արտադրող հերթական մեկը, չգրել շաբլոն: Գիտեի, որ իմ ընթերցողն ինձ գտնելու է: Ու գտավ: Շատ դժվար եմ հասել էն ամենին, ինչ ունեմ հիմա: Հենց դրա համար էլ էս ամենը շատ բարձր եմ գնահատում:
Ինձ մեղավոր եմ զգում, որ բլոգիս ծննդյան օրն է, իսկ ես դադարեցրել եմ գրելը, ազնիվ չի: Բայց վերադառնալու եմ: Չգիտեմ ՝ երբ, ինչ պայմաններում: Բայց անպայման վերսկսելու եմ գրելը:
Շնորհակալ եմ իմ բոլոր ընթերցողներին, որ ընթերցում են բլոգս, կիսվում կարծիքներով, մեկնաբանում: Եթե դուք չլինեիք, ես չէի լինի էն, ինչ կամ: Ես աշխարհի ամենաերջանիկ բլոգերն եմ, որովհետև իմ ընթերցողները իրոք տարբերվում են, մեկ-մեկ վախենում էլ եմ. ես էդքան կա՞մ, որ ինձ տենց լուրջ մարդիկ են կարդում, ցիտում...
Ես գրելու եմ:Ու անընդհատ աշխատելու եմ ինձ վրա, որովհետև դրանից ուղղակի հաճույք եմ ստանում: Էլ ավելի ակտիվ եմ լինելու , էլ ավելի տարբեր թեմաներով են լինելու գրառումներս: Մենք էլի մեր ուշադրությունը կենտրոնացնելու ենք էն բոլոր մանրուքների վրա, որոնց վրա շատերն աչք են փակում,ես էլի կիսվելու եմ իմ մտքերով, զգացմունքներով, ու փորձելու ձեզ ցույց տալ աշխարհն էնպիսին, ինչպիսին ես եմ տեսնում: Մենք կուսումնասիրենք ոչինչն ու ես էլի կպատմեմ ձեզ ամեն ինչ ոչնչի մասին:
Շնորհավոր ծնունդդ, ճուտս, ապրես, որ կաս....


Սյունե Սևադա

воскресенье, 17 ноября 2013 г.

Ֆեյսբույքան և Բլոգոլորտի հայտնի երիտասարդնները : Մաս 1-ին

Մեր առաջին Նյութը որոշեցինք նվիրել  Ֆեյսբուքյան ու բլոգոլորտի հայտնի երիտասարդններին,ովքեր որոշ չափով ազդեցություն ունեն Ֆեյսբուքյան Հայ հասարակության մեջ ,ովքեր քիչ կարծիք են հայտնում ,բայց միշտ նրանց կարծիքնները քննարկվում են ,ովքեր որոշ չափով Հայ Հասարկության մեջ ունեն ուրույն տեղ ....
Դե ինչ սկսեցինք.........

                               Անժելա Մկրտչյան  


 Թերևս իր ֆորմատի մեջ միակ հայ Վիդեոբոլգեր` Անժելա ...
Համարձակ դեռահաս աղջիկը մուտք է գործում բլոգսֆերա ,նրան սկսկում են քննարկել ,քննադատել ,սիրել ...
Նա առաջին վիդեոբլոգերն էր ,ով ունեցավ բավականին մեծ արձագանք ,նրա մասին խոսում էին ցանցի ամբողջ հայտնի լրատվակնները ,նրա անվան տակ նյութերը դիտվում էին հազարավոր անգամններ .......
Շատ կայքեր նրա անվան տակ գումար էին աշխատում ,բայց այնունամենայնիվ վատ արձագանք ունեցավ նրա մուտքը ամբողջ ցանցում ,սակայն նա միջ օրս փորձում է մնալ իր ֆորմատի մեջ ,համարելով ինքն իրեն կենդանի բարբի .........Նրան սիրում են ,նրան վրա ծիծաղում են ,նրան ընդունում են ,նրան քննարկում են :

Mari love 

 Ում ուզում ենք ներկայացնել ,գեղեցկուհի ու ապագա մայրիկ Մարի Լով-ն է...
Հայկական ամենաընթերցվող Բլոգերններից մեկը ,ամենազգացմունքային ու գեղեցիկ http://mariloveblog.blogspot.com/ -ի Հեղինակը ...
Mari-ին ապագա մայրիկ է ,ինձ թվում է նա կլինի հոգատար ու ջերմ ,ինչպես իր գեղեցիկ բլոգի յուրաքանչյուր տողից  դուրս եկող ջերմությունը.....
Նրան շատերն են սիրում ,նա ազդեցություն ունի ֆեյսբուքյան հասարակության մեջ ,նրա մեկնաբնություններ քնարկվում են ,մի խոսքով նրան շատերն են LIKE ում .......
Նրա էջն այսօր ունի ավելի քան 12.000 հավանում ,ինչը մեծ ձեռքբերում է ֆեյսբուքյան հայկական տիրույթում....




 Սյունե Սևադա


Սյունե Սևադա ,ամենայուրօրինակ աշխարհ ունեցող բլոգերններից մեկը....
 ամենաշխատասեր բոլոգերը....
Ռեալիստական ու անձնական կարծիքններով այս աղջիկը ,ով մեր կարծիքով կլինի ամենալավ լրագրողններից մեկը ,որը կունենա երբևէ Հայաստանը ,նրա ստեղծածար մտքերն ու պատմությունները,շատ մարդկանց են գրավում ,նրան  քննարկվում են ,նա ամենասիրված բլոգերններից մեկն է ,նրան քչերն են քննադատում ,նա կշռադատված է ,ամեն հարցում մնում է այնպիսին ինչպիսին կա ..........
Նրան շատերն են LIEK-ում ,նրա էջը այսօր ունի գրեթե 4000 Հավանում ,նրան սիրում են ու  միշտ հետևում են .. Նրա`  Ամեն ինչ ոչնչի մասին բլոգը արդեն 3 տարեկան է ,ինչի կապակցությամբ շնորհավորւմ ենք նրան ,մաղթելով միշտ բարձր բարձրունքններ ........... Ամեն ինչ ոչնչի մասին


                                                            Դօրիան 

Հայ Ժամանակակից գրող ,հայտնի բլոգեր...
Այժմ ինչ- ինչ պատճառններով նա այդքանել չի զբաղվում գրականությամբ,նա բացահյտվելուց հետո կորցրեց իր շուրջ հավաքաված հետաքրքրությունը ,նույնքան արագ տեմպերով որքան նա հայտնի էր դառնում :

Նա ունի բազմաթիվ պատմվածքններ ,բանաստեղծություններ ու վիպակններ ,նրան քնարկում էին ամենուր ,նա ազդեցություն ուներ,թերևս մենք նրան համարում ենք ամենա գովազդված բլոգերններից մեկը..........
Նրա ` Դօրիան էջը ունի ավելի քան 15.000 հավանում ,դեռ շարունակում են հետևել նրան ,պասիվ կերպով ,բայց հետևում են ......

                                              Անանուն 

Վանիկ Հովակիմյան (Անանուն) 
18 Տարեկան պատանի ,թերևս ամենահաջողված բլոգերներից մեկը Հայկական ցանցում ....
Նրա ակտիվությունը 1 տարում դեռ ոչ մի անկում չի ապրել ,անկախ ամեն ինչից ,սկսնակ բլոգերը ավելի մեծ լսարան հավաքեց իր շուրջ ,քան ավելի փորձարու բլոգերնները ...
Պատմվածքնների ու արձակնների հեղինակը այսօր շատ անգամ է քնարկվում ,նրան սիրում են ,նրան հարգում են ,նրա խոսքերով`
 -ինձ սիրում են ,որովհետև ես հասկանում եմ մարդկանց ........
Նա քնարկումնների առիթ է տալիս ,նա գրում է ,նա ստեղծում է ,նա յուրօրինակ է:
ԱՆԱՆՈՒՆ կեղծանվամբ այս երիտասարդը բավականին մեծ ազդեցությունը ունի ֆեյսբույքան երիտասարդության շրջանում ...
Նա հայտնի է ցանկացած ինտերնետային ցանցում ,նա ամենուր է .......
նրա ` Մի օր ես կգամ-էջը այսօր ունի ավելի քան 20.000 հավանում ,իսկ ակտիվությունը բավականին շատ է ,նա շրջանառվում է հայկական ֆեյսբուքյան տիրույթում ,նրան նկատում են  ամենուր.....
Էրոտիկ և լիրիկական  պատմվածննքերի հեղինակը ,թերևս մեզ համար մնում է առեղծվածային ,իզուր չէ ,որ շատերը նրան համարում են առեղծվածային ԳՐՈՂ....