вторник, 4 февраля 2014 г.

Հայտնի Ֆեյսբուքյան երիտասարդները ,խոսում են ֆեյսբուքի ու իրենց հաջողության մասին ............(Մաս 1ին)


Հացեր ......
1 ինչպե՞ս կարողացաք մեծ  լսարան հավաքել մի տեղում ,որտեղ դա դժվար է անել ,որի համար շատերը անգամ երազում են ..........
2 ին՞չ տվեց առհասարակ ֆեյսբուքը ձեզ ,և ին՞չ վերցրեց
3 իրական շփում՞ը ձեր կարծիքով ավելի անկեղծ է լինում, քա՞ն ֆեյսբուքյան
4 ինչե՞ք կարծում ֆեյսբուքը ճիշտ տեղն է որտեղ կարելի է հայտնի դառնալ
5 ին՞չ կցանկանաք փոխել հայկական ֆեյսբուքի մտածելակերպի մեջ

Պատասխաներ.....

Սյունե Սևադա....

1. Իսկզբանե որոշեցի գրագետ աշխատել. չխնդրել մարդկանց լայքել բլոգիս ֆեյսբուքյան էջը, կամ ուղարկել գրառումներս նամակի միջոցով՝ ստիպելով մարդկանց ծանոթանալ ինձ հետ: Իմ անկեղծ ջերմ վերաբերմունքը շատ ավելի ուժեղ միջոց է, քան մարդկանց՝ լայքերի խնդրանքով դիմելն ու զզվացնելը: Ընթերցողներս իրենք են կիսվում գրառումներովս, խորհուրդ տալիս իրենց ընկերներին, մեկնաբանություններ թողնում ու ինձ անձնական նամակներ գրում: Սա, կարծում եմ, շատ ավելի ճիշտ ու հաճելի է. չէ՞ որ ես էլ, ընթերցողներս էլ գիտենք, որ ձևական ոչինչ չկա: Սա ստիպում է իրար ավելի շատ սիրել ու վստահել :)))

2. Ֆեյսբուքը շատ լավ տեղեկատվական գործիք է, բայց չարաշահումը հանգեցնում է որոշ խնդիրների: Ինձ տվեց անմիջական շփում ընթերցողների հետ, մտքերս կիսելու ու քննարկելու տարածք:  Բայց ցավոք, նաև շատ ժամանակ է խլում, ու հաճախ ինքս էլ ընկերներիս հետ միայն վիրտուալ եմ շփվում: Հիմա  փորձում եմ ուղղել այդ սխալը , որովհետև ռեալ շփումը երբեք չի կարող փոխարինվել վիրտուալով:

3. Առանց այս հարցը կարդալու՝ վերևում պատասխանել եմ:)))) Իհարկե: Դա նույնիսկ չի քննարկվում:  Մարդու միմիկան, ձայնային ելևէջները, աչքերը թարթելու արագությունը չի կարող համեմատվել սմայլերի ու տառերի հետ:

4. Հայտնի դառնալը հարաբերական է: Ու չեմ հասկանում՝ ֆեյսբուքն ինչպես կարող է մարդուն հայտնի դարձնել: Դու կարող ես լսելի դառնալ՝ եթե ասելիք ունես, իսկ ասելիքդ էլ որակ ունի:  Բայց  պետք է զգույշ լինել, որովհետև հակառակ դեպքում մեր ֆեյսբուքցիներն ունեն շատ սուր լեզու ու կարող են քեզ ուղղակի ոչնչացնել: Ինքս գրագիտությունը շատ կարևորում եմ. ամեն մարդ չպիտի զարթնի ու որոշի ինչ-ինչ վերլուծություններ անել: Նախ պետք է ինքնակրթությամբ ու ինքնազարգացմամբ զբաղվել, հետո նոր որոշել ասելիքը բարձրաձայնելու ու հայտնի դառնալու մասին:


5. Կուզեմ, որ ամեն ոք թույլ չտա իրեն վերլուծել մի ոլորտ, որից շատ-շատ հեռու է գտնվում, արտահայտել լուրջ կարծիք  այնպիսի թեմայի շուրջ, որից մինիմալ գիտելիքներ ունի: Կուզեմ քիչ իրար ՛՛կծեն՛՛ ու ՛՛լսացնեն՛՛, նեգատիվ գրառումներ անեն: Սրա փոխարեն ուզում եմ  հարուստ ու պետքական ինֆորմացիա պարունակող գրառումներ, հարգանք դիմացինի նկատմամբ ու որակայալ երաժշտություն :))))





Մարի Լով....

1 Անկեղծ ասած ոչ մի կոնկրետ մարտավարական քայլ չեմ ձեռնարկել լսարան հավաքելու համար, պարզապես ինչպես իրական կյանքում, այնպես էլ վիրտուալում առաջնորդվում եմ այն գաղափարով, որ մարդ պետք է անկեղծ լինի: Գուցե անկեղծությունս էլ գրավել է մարդկանց: Կամ էլ գուցե այն, որ ես այն հազվադեպ օգտատերերից եմ, ում էջում գրեթե ամբողջությամբ բացակայում է քաղաքականությունը:

Ֆեյսբուքը հնարավորություն տվեց լուծել այն խնդիրները, որոնք չէին լինի, եթե այն չլիներ :)) Ֆեյսբուքն ինձ բազմաթիվ լավ ու անհաջող ծանոթություններ տվեց, երկար ժամանակով ապահովեց գործատուներով, տալիս է դրական, երբեմն նաև բացասական էմոցիաներ: Իսկ ինչ վերցրեց...` Վերցրեց շատ ժամանակ, անիմաստ վատնած ժամեր ու օրեր, զրկեց իրական կյանքը վայելելու հնարավորությունից` ինձ դարձնելով սոց.ցանցից կախվածություն ունեցող մարդ: Հա, մեկ էլ կյանքումս հանդիպած ամենատհաճ ու հակահիգիենիկ մարդու հետ ֆեյսբուքի միջոցով եմ ծանոթացել, դա էլ Ցուկերբերգին երբեք չեմ ների :))))) 

3 Երբեմն պատահում է` սովորական ֆռենդի հետ կարողանում ենք ավելի անկեղծանալ: Չգիտեմ, կոնկրետ ինձ մոտ այդպես է: Դա էլ գուցե հենց վերում նշված ֆբ-կախվածության հետևանքն է, բայց ես ավելի շատ նախընտրում եմ վիրտուալ շփումը: 

4 Սոց.ցանցերն իրականում հիմա լավագույն հարթակն են մի քանի ժամում հայտնի դառնալու համար: Հայտնիության տարբեր տեսակներ կան, կարևորը ճիշտ ուղղի ընտրելն է: Հիմա շատ հեշտ է վերածվել հերթական խեղկատակի, ում միջոցով էժանագին կայքերը «ցնցող» վերնագրեր դնելով քլիքեր կհավաքեն ու կապահովեն օրվա պլանը: Ես դա չեմ ընդունում: Իսկ որակյալ բանի համար հայտնի դառնալու համար ավելի երկարատև ու քրտնաջան աշխատանք է պետք:  

5 Կցանկանամ ցենզուրա մտցնել, որպեսզի ամեն մեկը չարթնանա ու մտածի, որ կարող է իրեն իրավունք վերապահել քֆուր գրել իր էջում կամ 18+ կատակներ տարածել: Դրանք տհաճ են շատ ու շատ օգտատերերի, այդ թվում և ինձ համար: Կուզեմ, որ աղջիկներն աղջիկ մնան, տղաներն էլ` տղա: Այդ ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկնի: Ու մեկ էլ կուզեմ, որ լավ-տղայական «ռազբորկաները» տեղի ունենան միայն փողոցում, այլ ոչ սկսվեն և ավարտվեն ստատուսների մեկնաբանություններում, որտեղ ամեն մեկն իրեն դնում է իր երազածի տեղը:



Վանիկ Հովակիմյան (Անանուն)


1 Ես կարողացա լսարան հավաքել ,չերազելով:
Ես երբեք չէի երազում մեծ լսարան ուեննալ ,քանի որ գիտեի ,երբ անկեղծ ես ,ու արտահայտում ես միայն իրական մտքեր ,լսարանը ինքստինքյան կհավաքվի  :
Եթե անկեղծ ես,  անպայման կլինի մեծ լսարան :)

2 Ֆեյսբուքը ինձ տվեց հնարավորություն ճանաչելու շատերին ,շատերի իսկությունը ,ֆեյսբուքը առհասարակ մի տեղ է ,որտեղ դու կարող ես ցանկացած մարդու հանդիպել....
Ֆեյսբուքը ինձանից խլեց մեծ ժամանակ ,անգամ ներկայումս էլ է խլում :) ուրիշ ոչինչ չի խլել ;) ինչի համար շնորհակալ եմ նրան......

3 Իրական շփումը ավելի գեղեցիկ է լինում ,սակայն կարծում եմ որ իրականում մարդիկ երբեմն չեն կարողանում արտահայտվել ազատ ,իսկ ֆեյսբուքը դրա հնարավորությունը տալիս է ..........
Իսկ որպես անկեղծ շփում ,իհարկե Իրական շփումը դա հնարավոր է դարձնում :)

4 Ֆեյսբուքը մի տեղ է ,որտեղ դու կարող ես ուշադրության կենտրոնում լինել ,սակայն հայտնի դառնալուն այդքանել չի նպաստում :) իսկ հայտնի լինելն ու ուշադրության կետրոնում լինելը ,կարծում եմ լռիվ ուրիշ բաներեն ........

5 Կփոխեի ու մեծ ջանքերով կվառեի լրատվական դաշտը :D եթե հնարավորություն ունենայի .....
Մարդկանց մեջ կփոխեի ձևականությունը ,ու իրար նմանվելու ձգտումը ...
Մնացած ամեն ինչ լավ է :) 


Նրանք կարողացան յուրահատուկ կերպով ցնցել Ֆեյսբուքը ,նրանք այսօր ունեն մեծ լսարան ,ինչի մասին կերազեն շատերը .....նրանք հասարակ են ,միևնույն ժամանակ չափից դուրս տարբեր սովորական մարդկանցից ....

Այս նյութը նվիրվում է ֆեյսբուքին :) Շնորհավորում ենք նրա տարեդարձը :)