пятница, 22 ноября 2013 г.

Սյունե Սևադա ''Ամեն ինչ ոչնչի մասին՛՛ բլոգը դարձավ երեք տարեկան:



''Ամեն ինչ ոչնչի մասին՛՛ բլոգը դարձավ երեք տարեկան: Երեք տարի առաջ՝ 15 տարեկանում, տասներկուսն անց գրեցի առաջին գրառումս ու նույնիսկ գաղափար չունեի, որ որոշ ժամանակ անց հայտնի բլոգեր եմ դառնալու: Ինձ ամենասկզբում բլոգոսֆերան ընդունեց, ինչ մեղքս թաքցնեմ, շատ վատ, բացասական: Հիշում եմ՝ ինչքան եմ լացել, ինչքան եմ նեղվել ու մտածել, որ բանի պետք չեմ,քանի անգամ են ինձ փորձել մաքրել բլոգոսֆերայից՝ հասկացնելով, որ ես տեղ չունեմ էդ տարածքում, քանի անգամ եմ փորձել ամեն ինչ գրողի ծոցն ուղարկեմ, բայց ձեռքերս ամուր սեղմել եմ, գրել եմ, անընդհատ աշխատել եմ ձեռագրիս վրա, կարդացել եմ: Ապշում եմ, որ դիմացել եմ էդքանին, որ կարողացել եմ իմ տեղը ստեղծել ու չտրվել գայթակղությանը՝ չդառնալ աղբ արտադրող հերթական մեկը, չգրել շաբլոն: Գիտեի, որ իմ ընթերցողն ինձ գտնելու է: Ու գտավ: Շատ դժվար եմ հասել էն ամենին, ինչ ունեմ հիմա: Հենց դրա համար էլ էս ամենը շատ բարձր եմ գնահատում:
Ինձ մեղավոր եմ զգում, որ բլոգիս ծննդյան օրն է, իսկ ես դադարեցրել եմ գրելը, ազնիվ չի: Բայց վերադառնալու եմ: Չգիտեմ ՝ երբ, ինչ պայմաններում: Բայց անպայման վերսկսելու եմ գրելը:
Շնորհակալ եմ իմ բոլոր ընթերցողներին, որ ընթերցում են բլոգս, կիսվում կարծիքներով, մեկնաբանում: Եթե դուք չլինեիք, ես չէի լինի էն, ինչ կամ: Ես աշխարհի ամենաերջանիկ բլոգերն եմ, որովհետև իմ ընթերցողները իրոք տարբերվում են, մեկ-մեկ վախենում էլ եմ. ես էդքան կա՞մ, որ ինձ տենց լուրջ մարդիկ են կարդում, ցիտում...
Ես գրելու եմ:Ու անընդհատ աշխատելու եմ ինձ վրա, որովհետև դրանից ուղղակի հաճույք եմ ստանում: Էլ ավելի ակտիվ եմ լինելու , էլ ավելի տարբեր թեմաներով են լինելու գրառումներս: Մենք էլի մեր ուշադրությունը կենտրոնացնելու ենք էն բոլոր մանրուքների վրա, որոնց վրա շատերն աչք են փակում,ես էլի կիսվելու եմ իմ մտքերով, զգացմունքներով, ու փորձելու ձեզ ցույց տալ աշխարհն էնպիսին, ինչպիսին ես եմ տեսնում: Մենք կուսումնասիրենք ոչինչն ու ես էլի կպատմեմ ձեզ ամեն ինչ ոչնչի մասին:
Շնորհավոր ծնունդդ, ճուտս, ապրես, որ կաս....


Սյունե Սևադա

0 коммент.:

Отправить комментарий