суббота, 22 марта 2014 г.

Բլոգեր Վանիկ Հովակիմյանը որոշ ժամանակով ,թողնում է գրելը ........



Անանուն կեղծանվամբ հայտնի երիտասարդ բլոգերը որոշ ժամանակով թողնում է գրելը ,ինչպես տեղեկացանք նրա ֆեյսբուքայն էջից ,նա դադար է տալիս :

<<Ցավով շատ ցավով պետք է նշեմ ,որ դադար եմ տալիս ստեղծագործական կյանքին....
Ցավով պետք է նշեմ ,որ որոշ ժամանակ թողնում եմ ԳՐԵԼԸ....
ես ձեզ շատ եմ սիրում ,գիտեմ որ կան մարդիկ ,ով միշտ կսպասեն իմ ցանկացած մտքին ու ԲԱՌԻՆ......
պատճառն այն է ,որ ունեմ լուրջ ՀՈԳԵԿԱՆ ապրումններ ,ցավոք ինձ հանգստանալ է պետք ,մի փոքր ցրվել ,ու ամեն ինչ թողնել այնպես ինչպես կա ...
գիտեմ որ ինձ կսպասեք միշտ ,գիտեմ որ միշտ ինձ կսիրեք....
ՄԻ ՕՐ ԵՍ ԿԳԱՄ...........

(Էջը կգործի ) Սակայան ոչ հաճախ ,իսկ ինձ բացակա չդնեք ,ես կգամ ,ինչել որ լինի ...Անանունը նորից Կլինի ....
Եվ հիշեք մի բան կյանքում ,այն մարդիկ ովքեր մարդ են ,սիրում են ,սակայն երբեք չեն սիրվում ,ներում են միշտ,սակայն երբեք չեն գնահատվում ,ժպտում են ,սակայն երբեք ոչ անկեղծ ,ու միշտ փնտրում են ,սակայն երբեք չեն գտնում ,ու նրանք հենց այդպեսեն կոչվում ՈՒժեղ մարդ
Լավ մնացեք .....
Մի օր ես կգամ......>>

Դե քանի որ ես նույնպես բոլեգեր եմ ,ասեմ որ մեծ ուժ է պետք ,դադար տալու համար :
Վանիկ Հովակիմյանը որպես բլոգեր ,ուղղակի անկարագրելի վարկանիշ ունի հայկական բլոգսֆերաում ,նա հասել է ինչին շատերը գուցե երազեին հասնել :
Նրա բլոգը ունի այսօր ավելի քան 300  - հազարից ավելի այցելու,իսկ ֆեյսբուքյան էջը ավելի քան ունի 23.000 like :
Ես ինքս մեց ցանկություն ունեմ հասնել նման թվերի ....
Նրա մասին խոսում են ամեն օր ,նա նկատելի է ,սակայան ինչպես նկատեցի ,նա իրեն գերադասեց ավելի քան ...
Նրան իրոք մեծ սրտով առողջություն եմ մաղթում ,նա իրոք այն եզակիներից է ,ով դիպչում է մարդու սրտին ,անգամ այն մարդու ,ով սիրտ  չունի..... :)

вторник, 4 февраля 2014 г.

Հայտնի Ֆեյսբուքյան երիտասարդները ,խոսում են ֆեյսբուքի ու իրենց հաջողության մասին ............(Մաս 1ին)


Հացեր ......
1 ինչպե՞ս կարողացաք մեծ  լսարան հավաքել մի տեղում ,որտեղ դա դժվար է անել ,որի համար շատերը անգամ երազում են ..........
2 ին՞չ տվեց առհասարակ ֆեյսբուքը ձեզ ,և ին՞չ վերցրեց
3 իրական շփում՞ը ձեր կարծիքով ավելի անկեղծ է լինում, քա՞ն ֆեյսբուքյան
4 ինչե՞ք կարծում ֆեյսբուքը ճիշտ տեղն է որտեղ կարելի է հայտնի դառնալ
5 ին՞չ կցանկանաք փոխել հայկական ֆեյսբուքի մտածելակերպի մեջ

Պատասխաներ.....

Սյունե Սևադա....

1. Իսկզբանե որոշեցի գրագետ աշխատել. չխնդրել մարդկանց լայքել բլոգիս ֆեյսբուքյան էջը, կամ ուղարկել գրառումներս նամակի միջոցով՝ ստիպելով մարդկանց ծանոթանալ ինձ հետ: Իմ անկեղծ ջերմ վերաբերմունքը շատ ավելի ուժեղ միջոց է, քան մարդկանց՝ լայքերի խնդրանքով դիմելն ու զզվացնելը: Ընթերցողներս իրենք են կիսվում գրառումներովս, խորհուրդ տալիս իրենց ընկերներին, մեկնաբանություններ թողնում ու ինձ անձնական նամակներ գրում: Սա, կարծում եմ, շատ ավելի ճիշտ ու հաճելի է. չէ՞ որ ես էլ, ընթերցողներս էլ գիտենք, որ ձևական ոչինչ չկա: Սա ստիպում է իրար ավելի շատ սիրել ու վստահել :)))

2. Ֆեյսբուքը շատ լավ տեղեկատվական գործիք է, բայց չարաշահումը հանգեցնում է որոշ խնդիրների: Ինձ տվեց անմիջական շփում ընթերցողների հետ, մտքերս կիսելու ու քննարկելու տարածք:  Բայց ցավոք, նաև շատ ժամանակ է խլում, ու հաճախ ինքս էլ ընկերներիս հետ միայն վիրտուալ եմ շփվում: Հիմա  փորձում եմ ուղղել այդ սխալը , որովհետև ռեալ շփումը երբեք չի կարող փոխարինվել վիրտուալով:

3. Առանց այս հարցը կարդալու՝ վերևում պատասխանել եմ:)))) Իհարկե: Դա նույնիսկ չի քննարկվում:  Մարդու միմիկան, ձայնային ելևէջները, աչքերը թարթելու արագությունը չի կարող համեմատվել սմայլերի ու տառերի հետ:

4. Հայտնի դառնալը հարաբերական է: Ու չեմ հասկանում՝ ֆեյսբուքն ինչպես կարող է մարդուն հայտնի դարձնել: Դու կարող ես լսելի դառնալ՝ եթե ասելիք ունես, իսկ ասելիքդ էլ որակ ունի:  Բայց  պետք է զգույշ լինել, որովհետև հակառակ դեպքում մեր ֆեյսբուքցիներն ունեն շատ սուր լեզու ու կարող են քեզ ուղղակի ոչնչացնել: Ինքս գրագիտությունը շատ կարևորում եմ. ամեն մարդ չպիտի զարթնի ու որոշի ինչ-ինչ վերլուծություններ անել: Նախ պետք է ինքնակրթությամբ ու ինքնազարգացմամբ զբաղվել, հետո նոր որոշել ասելիքը բարձրաձայնելու ու հայտնի դառնալու մասին:


5. Կուզեմ, որ ամեն ոք թույլ չտա իրեն վերլուծել մի ոլորտ, որից շատ-շատ հեռու է գտնվում, արտահայտել լուրջ կարծիք  այնպիսի թեմայի շուրջ, որից մինիմալ գիտելիքներ ունի: Կուզեմ քիչ իրար ՛՛կծեն՛՛ ու ՛՛լսացնեն՛՛, նեգատիվ գրառումներ անեն: Սրա փոխարեն ուզում եմ  հարուստ ու պետքական ինֆորմացիա պարունակող գրառումներ, հարգանք դիմացինի նկատմամբ ու որակայալ երաժշտություն :))))





Մարի Լով....

1 Անկեղծ ասած ոչ մի կոնկրետ մարտավարական քայլ չեմ ձեռնարկել լսարան հավաքելու համար, պարզապես ինչպես իրական կյանքում, այնպես էլ վիրտուալում առաջնորդվում եմ այն գաղափարով, որ մարդ պետք է անկեղծ լինի: Գուցե անկեղծությունս էլ գրավել է մարդկանց: Կամ էլ գուցե այն, որ ես այն հազվադեպ օգտատերերից եմ, ում էջում գրեթե ամբողջությամբ բացակայում է քաղաքականությունը:

Ֆեյսբուքը հնարավորություն տվեց լուծել այն խնդիրները, որոնք չէին լինի, եթե այն չլիներ :)) Ֆեյսբուքն ինձ բազմաթիվ լավ ու անհաջող ծանոթություններ տվեց, երկար ժամանակով ապահովեց գործատուներով, տալիս է դրական, երբեմն նաև բացասական էմոցիաներ: Իսկ ինչ վերցրեց...` Վերցրեց շատ ժամանակ, անիմաստ վատնած ժամեր ու օրեր, զրկեց իրական կյանքը վայելելու հնարավորությունից` ինձ դարձնելով սոց.ցանցից կախվածություն ունեցող մարդ: Հա, մեկ էլ կյանքումս հանդիպած ամենատհաճ ու հակահիգիենիկ մարդու հետ ֆեյսբուքի միջոցով եմ ծանոթացել, դա էլ Ցուկերբերգին երբեք չեմ ների :))))) 

3 Երբեմն պատահում է` սովորական ֆռենդի հետ կարողանում ենք ավելի անկեղծանալ: Չգիտեմ, կոնկրետ ինձ մոտ այդպես է: Դա էլ գուցե հենց վերում նշված ֆբ-կախվածության հետևանքն է, բայց ես ավելի շատ նախընտրում եմ վիրտուալ շփումը: 

4 Սոց.ցանցերն իրականում հիմա լավագույն հարթակն են մի քանի ժամում հայտնի դառնալու համար: Հայտնիության տարբեր տեսակներ կան, կարևորը ճիշտ ուղղի ընտրելն է: Հիմա շատ հեշտ է վերածվել հերթական խեղկատակի, ում միջոցով էժանագին կայքերը «ցնցող» վերնագրեր դնելով քլիքեր կհավաքեն ու կապահովեն օրվա պլանը: Ես դա չեմ ընդունում: Իսկ որակյալ բանի համար հայտնի դառնալու համար ավելի երկարատև ու քրտնաջան աշխատանք է պետք:  

5 Կցանկանամ ցենզուրա մտցնել, որպեսզի ամեն մեկը չարթնանա ու մտածի, որ կարող է իրեն իրավունք վերապահել քֆուր գրել իր էջում կամ 18+ կատակներ տարածել: Դրանք տհաճ են շատ ու շատ օգտատերերի, այդ թվում և ինձ համար: Կուզեմ, որ աղջիկներն աղջիկ մնան, տղաներն էլ` տղա: Այդ ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկնի: Ու մեկ էլ կուզեմ, որ լավ-տղայական «ռազբորկաները» տեղի ունենան միայն փողոցում, այլ ոչ սկսվեն և ավարտվեն ստատուսների մեկնաբանություններում, որտեղ ամեն մեկն իրեն դնում է իր երազածի տեղը:



Վանիկ Հովակիմյան (Անանուն)


1 Ես կարողացա լսարան հավաքել ,չերազելով:
Ես երբեք չէի երազում մեծ լսարան ուեննալ ,քանի որ գիտեի ,երբ անկեղծ ես ,ու արտահայտում ես միայն իրական մտքեր ,լսարանը ինքստինքյան կհավաքվի  :
Եթե անկեղծ ես,  անպայման կլինի մեծ լսարան :)

2 Ֆեյսբուքը ինձ տվեց հնարավորություն ճանաչելու շատերին ,շատերի իսկությունը ,ֆեյսբուքը առհասարակ մի տեղ է ,որտեղ դու կարող ես ցանկացած մարդու հանդիպել....
Ֆեյսբուքը ինձանից խլեց մեծ ժամանակ ,անգամ ներկայումս էլ է խլում :) ուրիշ ոչինչ չի խլել ;) ինչի համար շնորհակալ եմ նրան......

3 Իրական շփումը ավելի գեղեցիկ է լինում ,սակայն կարծում եմ որ իրականում մարդիկ երբեմն չեն կարողանում արտահայտվել ազատ ,իսկ ֆեյսբուքը դրա հնարավորությունը տալիս է ..........
Իսկ որպես անկեղծ շփում ,իհարկե Իրական շփումը դա հնարավոր է դարձնում :)

4 Ֆեյսբուքը մի տեղ է ,որտեղ դու կարող ես ուշադրության կենտրոնում լինել ,սակայն հայտնի դառնալուն այդքանել չի նպաստում :) իսկ հայտնի լինելն ու ուշադրության կետրոնում լինելը ,կարծում եմ լռիվ ուրիշ բաներեն ........

5 Կփոխեի ու մեծ ջանքերով կվառեի լրատվական դաշտը :D եթե հնարավորություն ունենայի .....
Մարդկանց մեջ կփոխեի ձևականությունը ,ու իրար նմանվելու ձգտումը ...
Մնացած ամեն ինչ լավ է :) 


Նրանք կարողացան յուրահատուկ կերպով ցնցել Ֆեյսբուքը ,նրանք այսօր ունեն մեծ լսարան ,ինչի մասին կերազեն շատերը .....նրանք հասարակ են ,միևնույն ժամանակ չափից դուրս տարբեր սովորական մարդկանցից ....

Այս նյութը նվիրվում է ֆեյսբուքին :) Շնորհավորում ենք նրա տարեդարձը :) 



понедельник, 13 января 2014 г.

Ֆեյսբուքի ամենակտիվ և յուրօրինակ էջերի TOP-5 -ը ......

Ֆեյսբուքի ամենակտիվ և յուրօրինակ էջերի TOP-5 -ը ......


1.....  Հայ Հանճարններ Էջը հայտնվում է առաջին հորիզոնականում.....
Էջը բացառապես զբաղվում է Հանճարեղ մտքերով,ու հանճարեղ հայերի մտքերը մատուցելով.... բավականին հաջողակ էջը այսօր ունի ավելի քան 70.000 հավանում ,ունի բավականին մեծ կրթական բազա ...
Ֆեյսբուքյան  այս էջը` նվիրված Հայ Մեծանուն Մարդկանց....

Գրքամոլ....  Հայկական ֆեյսբուքի ամենայուրօրինակ ու ստեղծագործական էջերից մեկը ....
Էջը զբաղվում է  ,ինչպես Հայկական այնպես էլ արտասահմանյան մեծանուն գրողնների մտքերը մատուցելով....
Ամենաչտեսնված ու ամենահարուստ գրադարանը հայկական համայքում ....
Էջը ունի ավելի քան ` 48.000 հավանում ,էջը նաև ունի համանուն կայքը ,և շատ մեծ բովանդակալից աշխատանք է տանում ,գեղեցիկ և համահունչ ներկայացնելով ամեն ինչ ....

Ժպտա և Ողջ աշխարհը կժպտա քեզ Հայկական ամենամեծ լսարան ունեցող էջերից մեկը ,էջը այնքան էլ ազդեցիկ ու կրթական միտում չունի ,էջը հիմնված է ժամանակակից բլոգերնների և գրողնների մտքերի վրա ..... Էջը այսօր ունի ավելի քան ` 105.000 հավանում ....

Մի օր ես կգամ..... Հայկական ֆեյսբուքյան ամենայուրօրինակ էջը,նմանը չունեցող եզակի էջերից մեկը .....
Բլոգեր Անանունի հիմնած էջը ,միակն է իր տեսակի մեջ,հայկական ամենատխուր էջը ,գորշ և միևնույն ժամանակ ամենագեղեցիկ հեղինակային մտքերով համեմված էջը ....
Էջը այսօր ունի ավելի քան ` 20.000 հավանում .......

Ջոկեր....  Ֆեյսբուքյան ամենաարագ աճող էջերից մեկը....
Էջը հիմնված է Հանրահայտ Ջոկերի մտքերի ,այնպեսել էջի հեղինակի մտքերի վրա .....
Էջը բավականին իրական մտքերով հարուստ էջ է ,այն զբաղվում է իրականությունը մատուցելու վրա ....
Էջը այսօր ունի ավելի քան ` 13.000 Հավանում .......էջը նորաստեղծ է....

Ահա մեր կարծիքով ամենայուրօրինակ ու ամենագեղեցիկ հայկական էջերի TOP 5 -ը ,որոնք ասելիք ուեննան ,ու առանձնանում են ,իրենց տեսակի մեջ ......
Իսկ ձեր կարծիքններ կարող եք արտահայտել մեկնաբանություններում :)